ԵՄ-ն ստիպված կլինի հարգել Թուքիայի՝ մահապատժի կիրառությունը վերականգնելու որոշումը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկիրը որոշում կընդունի՝ մահապատժի կիրառությունը վերականգնելու մասին, և եվրոպական պետությունները ստիպված կլինեն ընդունել դա: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«53 տարվա ընթացքում մենք թակում ենք ԵՄ-ի դուռը, նրանք ստիպել են մեզ սպասել 53 տարի: Շատ երկրներ, ովքեր մեզնից հետո են եղել, արդեն հեռացել են:
Իմ կարծիքով՝ որոշումը կախված է ժողովրդից: Եթե ժողովուրդն այդպես որոշի, ապա դեմոկրատիայի հանդեպ հավատ ունեցող բոլոր երկրները պետք է հարգեն այն»,- հայտնել է Էրդողանը՝ պատասխանելով «Al-Jazeera»-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիան պատրաստ է հրաժարվել ԵՄ-ի անդամակցության փորձերից: