Թուրքիայում 626 ուսհաստատություն է փակվել
Թուրքիայի կրթության նախարարությունը որոշում է ընդունել` 626 ուսումնական հաստատություն փակելու մասին: Այս մասին գրում է «РИА Новсости» լրատվական գործակալությունը` հղում տալով «Hurriyet»-ին:
Ինչպես հաղորդվում է, փակվող ուսհաստատությունների թվում 524 մասնավոր դպրոց, ինչպես նաև 102 այլ ուսումնական հաստատություններ են:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքիայում կրթության նախարարության` 15 000 աշխատակիցներին գումարվել են ևս 6000-ը: Այսպիսով, ընդհանուր հաշվով Թուրքիայում կրթության նախարարության` աշխատանքից ազատված աշխատակիցների թիվն անցնում է 21 000-ից: