Թուրքիայի իրավիճակը չի անդրադառնա նրա` ՆԱՏՕ-ի անդամակցությանը. քաղաքագետ
Թուրքիայի իրավիճակը կապված հեղաշրջման հետ` չի անդրադառնա նրա ՆԱՏՕ-ի անդամակցությանը, սակայն կարող է ստեղծել դաշինքի համար լուրջ խնդիրներ հետագայում: Այս մասին հայտնել է РИА Новости-ն` հղում տալով Վաշինգտոնի Եվրազիա-կենտրոնի փոխնախագահ` քաղաքագետ էռլ Ռասմուսենին:
«Ներկայիս հեղաշրջումը` նույնիսկ անհաջող, կարող է ունենալ մի շարք հետևանքներ: Նա չի անդրադառնա Թուրքիայի իրական անդամակցությանը: Թուրքիայի անդամակցումից ի վեր եղել են մի քանի հեղաշրջումներ և երկիրը շարունակել է մնալ ՆԱՏՕ-ի կազմում: Շատ լավ հայտնի է էրդողանի և զինվորականների միջև բախումները, որոնք հատկապես կապված են աճող պահպանողականության հետ, էրդողանի ձգտման հետ` ընդլայնել Սիրիայում իր դերը` Բաշար Ասադի դեմ պայքարում, ինչպես նաև ֆինանսավորման կրճատման և բանակի դերի հետ»,- ասել է նա:
Նրա խոսքով այս ամենը ստեղծում է ՆԱՏՕ-ի համար մռայլ երկընտրանք: