ՄԱԿ-ի ԱԽ-ն Թուրքիայում հեղաշրջման փորձը դատապարտող համատեղ հայտարարություն չի ընդունել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել համաձայնեցնել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը դատապարտող համատեղ հայտարարության տեքստը: Դրան դեմ է արտահայտվել Եգիպտոսը: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Անվտանգության խորհրդի հայտարարության նախագիծն առաջ է քաշել ԱՄՆ-ի պատվիրակությունը: Սակայն Եգիպտոսը, որը ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ է, չի համաձայնել փաստաթղթի բովանդակությանը:
Եգիպտոսը դեմ է եղել հայտարարության մեջ «Հարգել ժողովրդավարական ճանապարհով ընտրված Թուրքիայի կառավարությանը» արտահայտությանը՝ նշելով, որ ԱԽ-ն չի կարող որոշել` արդյոք կառավարությունը ժողովրդավարական ճանապարհով է ընտրվել, թե ոչ:
Այդ իսկ պատճառով էլ Եգիպտոսն առաջարկել է փոխարինել այդ արտահայտությունը «հարգել ժողովրդավարության սկզբունքները, սահմանադրականությունը և օրինականությունը» արտահայտությամբ: