Նիսում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ. կա 30 զոհ (տեսանյութ և լուսանկար)
Ֆրանսիայի Նիս քաղաքում Բաստիլի գրավման տոնի միջոցառումների ժամանակ մարդկանց ամբոխի մեջ է մխրճվել մի բեռնատար: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ մեծ թվով զոհեր և վիրավորներ կան: Ըստ «Reuters»-ի զոհերի թիվը հասնում է 30-ի:
Դեռևս պարզ չէ, թե ինչի հետևանքով է տեղի ունեցել դեպքը: Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոսին հայտարարել է, որ, ըստ էության, սպանված են տասնյակ մարդիկ:
Տեղական իշխանությունները կոչ են արել մարդկանց չլքել տները և տեղի ունեցածը «հարձակում» է անվանել:
Թվիթերում հրապարակված մի լուսանկարում երևում է մոտ 10 մարդ` պառկած փողոցում:
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ փախչում դեպքի վայրից:
Ըստ «TАСС»-ի, կա 100 վիրավոր: Բեռնատարի վարորդին ոստիկանությունը գնդակահարել է:
Several dozen people injured in tragic incident in Nice France. pic.twitter.com/e4NeOlFd9j
— Christopher Williams (@cwilliams559) 14 июля 2016 г.
❗URGENT - Mouvement de panique sur la Promenade des Anglais à Nice, après qu'un camion a foncé sur la foule. pic.twitter.com/bgkKCmOIJQ
— Infos Françaises (@InfosFrancaises) 14 июля 2016 г.