Անկարայում Ֆրանսիայի դեսպանատունը և Ստամբուլում գլխավոր հյուպատոսությունը փակվել է
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Թուրքիան Անկարայում տեղակայված Ֆրանսիայի դեսպանատունը և Ստամբուլում այդ երկրի գլխավոր հյուպատոսությունը փակել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Անկարայում Ֆրանսիայի դեսպանատունը և Ստամբուլում գլխավոր հյուպատոսությունը փակվել է հուլիսի 13-ից: Հետագա հրահանգների մասին ավելի ուշ կհաղորդվի»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ հուլիսի 14-ին «լուրջ սպառնալիք»-ի պատճառով Ֆրանսիայի ազգային տոնի առիթով Անկարայի ֆրանսիական դեսպանատանը և Ստամբուլում ու Իզմիրում գլխավոր հյուպատոսություններում միջոցառումները չեղյալ են հայտարարվել: