Դերասանուհի Լիվ Թայլերը 3-րդ անգամ մայրացել է
Ամերիկացի դերասանուհի Լիվ Թայլերը 3-րդ անգամ մայրացել է: Այս մասին հայտնել է People-ը:
«Մատանիների տիրակալը» ֆիլմի աստղն ունեցել է դուստր, ում անվանել են Լուլա Ռոուզ Գաարդներ: Երեխայի քաշը 3.4 կգ է:
«Ընտանիքը երջանկության մեջ է»,- հայտնել է դերասանուհու ներկայացուցիչը:
Լուլան` Թայլերի և իր ամուսնու 2-րդ երեխան է: Զույգն ունի նաև17 ամսական որդի:
Լիվ Թայլերը հայտնի է «Մատանիների տիրակալ», «Արմագեդոն», ինչպես նաև «Փախչող գեղեցկություն» ֆիլմերից: