Իրանը Սաուդյան Արաբիային մեղադրում է ահաբեկիչներին հովանավորելու մեջ
Իրանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան աջակցում է ահաբեկչություններին Սաուդյան Արաբիայի արքայազնի խոսքերից հետո՝ իրականական կառավարությունը տապալելու մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» անգլիական լրատվական գործակալության կայքին:
«Սաուդյան Արաբիան օգնում է տխրահռչակ ահաբեկիչներին: Դա ցույց է տալիս, որ նրանք օգտագործում են ահաբեկչություններն ու ահաբեկիչներին իրենց՝ տարածաշրջանի մահմեդական երկրների դեմ հետաքրքրություններն առաջ տանելու համար»,- հայտնել է իրանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, Սաուդյան Արաբիայի արքայազնը և հետախուզության պաշտոնաթող բարձրաստիճան աշխատակիցն ավելի վաղ այցելել էին Ֆրանսիա, որտեղ տեղի էր ունեցել ակցիա ընդդեմ Իրանի, որը կազմակերպել էր իրական ընդդիմությունը: Արքայազնը այդժամ ակցիայի մասնակիցների առջև հայտնել էր, որ ցանկանում է Իրանի ռեժիմի փոփոխություն: