«Մոսկվա-Անապա» ինքնաթիռում ուղևորը փակվել է զուգարանում և սպառնացել պայթեցնել ինքնաթիռը
«Победа» ավիաընկերության «Մոսկվա-Անապա» ինքնաթիռում ուղևորը փակվել է զուգարանում և սպառնացել, որ իր մոտ պայթուցիկ կա: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով Վնուկովո օդանավակայանի օպերատիվ ծառայություններում իր աղբյուրին:
«Նա փակվել է զուգարանում և սպառնացել պայքեցնել ինքնաթիռը»,- նշել է աղբյուրը:
Ինքնաթիռի ուղեկցորդները կարողացել են ձերբակալել տղամարդուն: Հայտնի է դարձել, որ նա կնոջ և երեխայի հետ ինքնաթիռ նստելիս հայտարարել է, որ իր մոտ ռումբ կա:
Վնուկովոյի անվտանգության աշխատակիցները հաղորդել է, որ ըստ տղամարդու, ինքն ընդամենը կատակ է արել:
Ներկայումս ուղևորներն ու անձնակազմը դուրս են բերվել ինքնաթիռից, ուսումնասիրվում են բեռները: Տղամարդուն շարունակում են հարցաքննել: