Ստամբուլի ահաբեկչության մեջ մեղադրվում է Ռուսաստանի 11 քաղաքացի
Թուրքիայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ստամբուլի ահաբեկչության հետ կապված 17 մարդ է ձերբակալվել: Նրանց թվում կա Ռուսաստանի11 քաղաքացի և Թուրքիայի 6 քաղաքացի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ստամբուլի ահաբեկչությանը մասնակցել են Ռուսաստանի, Դաղստանի, Ղրղզստանի քաղաքացիներ, իսկ կազմակերպիչները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն են եղել:
Հիշեցնենք, որ Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհվել 44 և վիրավորվել 239 մարդ: