Թուրքիան հույս ունի 2016 թվականին ընդունել ավելի քան 750 հազար ռուս զբոսաշրջիկ
Թուրքիայի իշխանությունները հույս ունեն, որ մինչև տարվա վերջ կընդունեն նվազագույնը 750 հազար ռուս զբոսաշրջիկ: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
Նշվում է, որ առաջին չարտերային չվերթները Ռուսաստանից սպասվում են արդեն հուլիսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում և հիմնականում լինելու են թուրքական ծագման տուր օպերատորների չվերթներ:
Նշվում է, որ ռուսական կողմն իր համաձայնությունն է տվել իրականացնել 17 չարտերային ծրագիր՝ հուլիսի 7-ին: