ԶՈւ-երին աջակցելու լավագույն ճանապարհը զորահավաքային պատրաստությունն է,մյուս բոլոր ճանապարհները վտանգավոր են. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկին անգամ նշում ենք, որ երկրի ու սահմանների անվտանգությունը իրականացնող ԶՈւ-երին աջակցելու լավագույն ճանապարհը զորահավաքային պատրաստությունն է, իսկ մյուս բոլոր ճանապարհները վտանգավոր են ու անթույլատրելի:
Հատկապես դա անթույլատրելի է զինվորական վարքականոններին քաջատեղյակ նախկին զինվորականի այրերի կողմից: Ընդհանրապես ոչ թե բանակին են կոչ անում միանալ ինչ-որ շարժման, այլ միանում են բանակին, զինվորագրվում են Զինված ուժերին, ինչը արեցին հազարավոր կամավորներ՝ միանալով Պաշտպանության բանակին»: