Թուրքիան չունի սկզբունքային խնդիներ ոչ ԵՄ-ի, ոչ Ռուսաստանի հետ. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունում հակասություններ չկան: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով «Anadolu» գործակալությանը:
«Մի կողմից ԵՄ-ը, մյուս կողմից` Ռուսաստանը: Մենք կարող են շարունակել մեր ճանապարհը նրանց հետ: Դա հակասություն չէ, նույնիսկ այլընտրանք կամ մրցակցություն չէ: Որովհետև մենք գործու, ենք մեր շահերին համապատասխան: Թուրքիան չունի սկզբունքային խնդիներ ոչ ԵՄ-ի, ոչ Ռուսաստանի հետ»,- նշել է նա:
Ըստ նրա, Թուրքիան «կոշտ դիրքորոշում ունի և չի լռում անարդարության դեպքում»:
«Նախօրեին մենք Բրյուսելում էինք, այստեղ բացեցինք պատմության նոր գլուխ և կարևոր հանդիպումներ ունեցանք վիզայի չեղարկման շուրջ: Ապա այցելեցինք Ռուսաստան, որտեղ հանդիպեցինք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Բավականին օգտակար հանդիպում էր: Մեր նախագահը կհանդիպի Պուտինի հետ: Գծագրվել է ճանապարհային քարտեզը»,- նշել է նա: