Իրանը 2017 թ-ին շրջանառության մեջ կդնի «С-300» ռուսական զենիթային համալիրները
Իրանը նախատեսում է շրջանառության մեջ դնել «С-300» զենիթա-հրթիռային համալիրները 2017 թ-ին: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը` հղում անելով «Tasnim»-ին
Ըստ «Հաթամ ալ-Անբիա» բազայի հրամանատար գեներալ Ֆարզադ Էսմայիլի, «С-300»-ն արդեն գտնվում է Իրանում և շահագործման կհանձնվի այս տարվա ավարտին (իրանական տարվա ավարտը 2017 թ-ի մարտի 20-ն է:)
Ռուսաստանն ու Իրանը 2007 թ-ին «С-300»-ների մատակարարման մասին պայմանագիր էին կնքել 900 միլիոն դոլար արժողությամբ: Սակայն դրանց մատակարարումներն անընդհատ ձգձգվում էին Իրանի հանդեպ պատժամիջոցների առկայության պատճառով: Պատժամիջոցները հանելուց հետո մատակարարումը վերսկսեց 2016 թ-ի հունվարից: