Այսօր «Վայրի հրեշտակի» ծննդյան օրն է
LifeStyleԱյսօր ուրուգվացի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոյի ծննդյան օրն է. Նա դառնում է 36 տարեկան: Դեռ ութ տարեկանից Նատալյան սկսել է դերասանական վարպետություն սովորել. Իսկ երկու տարի անց նա դարձել է հայտնի բրազիլական հեռուստահաղորդավարուհի Շուշիի օգնականը:
Իր սեփական կարիերայով նույնպես Նատալյան շատ վաղ է սկսել զբաղվել. 16 տարեկանից:
Նրան փոքրիկ դեր է հատկացվել «Անհնազանդ սիրտ» սերիալում, այնուհետև՝ «Նուրբ Աննա», «Մոդելներ 90-60-90» սերիալներում:
Սակայն իսկական հաջողություն եղավ «Հարուստները և հայտնիները» օճառաին օպերայում գլխավոր դեր կատարելուց հետ, որտեղ նրա զուգընկերը Դիեգո Ռամոսն էր:
Իսկ ամենաստղային դերը Նատալյայի համար դարձավ «Վայրի հրեշտակ» սերիալում կերտած հերոսուհին:
Նկարահանվելով ֆիլմերում երգչուհին հասցնում էր նաև ձայնագրվել և նոր սկավառակներ թողարկել:
Cambio dolor և Me muero de Amor երգերը, որոնք հնչել են «Վայրի հրեշտակը» սերիալում, Օրեյրոյին սարքեցին միլիոնների կուռքը:
Երգչուհին համերգներով հանդես եկավ Արգենտինայում, Ուրուգվայում, Վենեսուելայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Հունաստանում, Բուլղարիայում, Թուրքիայում և Ռուսաստանում:
Նատալյան նաև ակտիվ հասարակական գործիչ է. Նա Արգենտինայի և Ուրուգվայի բարի կամքի դեսպանն է:
Նրա անձնական կյանքում ևս ամեն ինչ շատ գերազանց է. 2002 թվականին Նատալյան ամուսնացել է «Divididos» ռոք խմբի երգիչ 44-ամյա Րիկարդո Մոլյոյի հետ, անցած տարվա հունվարին նրանց առաջնեկը՝ որդին լույս աշխարհ եկավ: