Ձերբակալվել է Ժասմինի ամուսինը. երգչուհին շոկի մեջ է
Երգչուհի Ժասմինի ամուսինը՝ Իլանա Շորան, բերման է ենթարկվել Մոլդովայում նոր գործով: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Գործարարին կասկածում են ֆինանսական խարդախության մեջ: Ինչպես հաղորդվում է, 38-ամյա Ժասմինն այդ պահին Քիշնևում է եղել երեխաների հետ միասին: Ժասմինի խոսքով՝ ամուսնու ձերբակալումը շոկի է ենթարկել իրեն, քանի որ, իր կարծիքով, իրավապահ մարմինները հիմք չեն ունեցել ամուսնուն բերման ենթարկելու համար:
«Մենք բոլորս շոկի մեջ ենք: Ես հիմա գտնվում եմ Քիշնևում աղջկաս և նորածին որդու հետ և փորձում եմ աջակցել ամուսնուս: Ես հույս ունեմ, որ 3 օր հետո նրան բաց կթողնեն, քանի որ բերման ենթարկելու հիմք չեն ունեցել: Հիմա մեզ նույնիսկ չեն ասում, թե ինչի համար են իմ ամուսնուն ձերբակալել»,- հայտնել է Ժասմինը:
Ինչպես հիշում ենք, մոլդովական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ժասմինի ամուսինը 72 ժամով բերման է ենթարկվել: