Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կկայանա ԵԱՀԿ մշտադիտարկումը
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հունիսի 22-ին կկայանա ԵԱՀԿ մշտադիտարկումը: Մշտադիտարկումը կկայանա Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ:
Հայաստանի կողմից մշտադիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն ու Փիթեր Շվեդբերգը:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը ու Սայմոն Թիլլերը: