Իրանը նավթի մատակարարման պայմանագրեր կկնքի եվրոպական 3 երկրների հետ
Իրանի ազգային նավթային ընկերությունը (NIOC) նավթի մատակարարման պայմանագրեր է կնքել Իսպանիայի, Հունաստանի, Իտալիայի նավթային ընկերությունների հետ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Այս մասին նշել է ընկերության միջազգային կապերի բաժնի ղեկավար Մոխսեն Կամսարին:
«Իրանը նավթի վաճառքի մասին պայմանագրերի է ստորագրել իտալական «Saras», իսպանական «Repsol» և հունական «Hellenic Petroleum» ընկերությունների հետ»,- հայտարարել է նա:
Ըստ Կամսարիի, այս պահին բանակցություններ են ընթանում այլ ընկերությունների, մասնավորապես` «Shell»-ի հետ, որի հետ պայմանագիրը իրանական կողմն ակնկալում է կնքել մոտ ժամանակներս: