Թուրքական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել քրդական օբյեկտներին
Թուրքական ռազմական ինքնաթիռները Դիարբեքիրում ավիահարվածներ են հասցրել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալությանը:
Ինչպես հաղորդվում է` զինվորականները նկատվել են անօդաչու թռչող սարքից: Նաև հաղորդվում է, որ թուրքական ինքնաթիռները հարվածներ են հասցրել քրդական օբյեկտներին Սիիրթ (Սղերթ) ու Հաքքարի նահանգներում, ինպես նաև Իրաքի հյուսիսում գտնվող նրանց բազաներին:
Թուրք զինվորականների տվյալներով՝ Հաքքարի նահանգում բախումների ընթացքում երեկ մահացել է թուրք 2 զինվոր, չորս զինվոր վիրավորում է ստացել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերին հարվածներ է հասցնում Իրաքի սահմանի մոտակայքում: