Առանց Ռուսաստանի թուրքական զբոսաշրջությունն աղետալի հետևանքներ կունենա. «The Telegraph»
Թուրքիայի՝ երբեմնի զարգացում ապրող զբոսաշրջությանը ավերիչ հետևանքներ են սպասվում: Ռուսաստանի բացակայությունը թուրքական զբոսաշրջությունում դրա հիմնական պատճառներից է: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «The Telegraph»-ին:
«Ակնհայտ է, որ ռուսներն այս տարի չեն գնա Թուրքիա, և որ Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից նույնպես քիչ կլինեն զբոսաշրջիկները: Այդ երեք երկներից սովորաբար 12 միլիոն զբոսաշրջիկ է ժամանում Թուրքիա այն 36 միլիոնից, ովքեր ամեն տարի Թուրքիայում են հանգստանում:
Դրա համար էլ թուրքական զբոսաշրջային ոլորտը աղետալի հետևանքներ կունենա»,- «The Telegraph»-ին հայտնել է զբոսաշրջության և ճամփորդության համաշխարհային խորհրդի նախագահ Դևիդ Սկաուսիլլը:
Թուրքիայի տուրիզմի իրավիճակը վատթարացել է ահաբեկչական սպառնալիքների և երկրի ներսում քաղաքական խմորումների ֆոնին: