Իրանը և «մեծ սատանան». ԱՄՆ-ի գաղտնի գործարքը՝ Խոմեյնիի հետ
1979 թ-ի հունվարի 27-ին Իրանի Իսլամական հանրապետության ապագա հիմնադիր այաթոլլահ Խոմեյնին, ով ԱՄՆ-ին անվանում էր «Մեծ սատանա», Վաշինգթոն է ուղարկում գաղտնի գրություն: Այդ ժամանակ Իրանում քաոս էր: Ցուցարարները փողոցներում կռվում էին զինվորականների հետ, խանութները փակ էին, սոցիալական ծառայությունները չէին աշխատում, գործադուլների պատճառով դադարել էր նավթի արդյունահանումը` սպառնալով Արևմուտքի կենսական շահերին:
Իրանի հեղափոխության հոգևոր առաջնորդ, այն ժամանակ Փարիզի արվարձաններից մեկում ապրող Խոմեյնին ԱՄՆ-ի նաագահ Ջիմի Քարտերի վարչակազմին առաջարկում է մի գործարք, որի համաձայն Իրանի զինվորականները ենթարկվում են ԱՄՆ-ին, իսկ ժողովուրդը` Խոմեյնիին:
Խոմեյնին հասկացրեց ամերիկացիներին, որ եթե նախագահ Քարտերը օգտագործի իր ազդեցությունը Իրանի զինվորականների վրա, ապա ինքն էլ կկարողանա հանդարտեցնել ժողովրդին: Կայունությունը կվերականգնվի, իսկ ամերիկյան շահերը և Իրանի քաղաքացիները կպաշտպանվեն:
Իրանի ներկայիս հոգևոր առաջնորդ Ռուխոլլա Խամենեին խիստ քննադատության է արժանացրել «BBC»-ի պատրաստած նյութը ԱՄՆ-ի և այաթոլլահ Խամեյնի գաղտնի գործարքի մասին: Նա պնդում է, որ ԱՄՆ-ի գաղտնազերծած փաստաթղթերը, որոնց հիման վրա «BBC»-ն պատրաստել է իր նյութը, կեղծված են եղել:
Ըստ հոգևոր առաջնորդի, Իրանը չի համագործակցի ոչ ԱՄՆ-ի, ոչ Մեծ Բրիտանիայի և ոչ էլ մեկ այլ «չարիքի» հետ: