Ինչ է փոխել երեխայի ծնունդը երգչուհի Էմմա Ասատրյանի կյանքում (ԲԱՑԱՌԻԿ լուսանկարներ)
Երգչուհի Էմմա Ասատրյանն ամիսներ առաջ մայրացավ: Փոքրիկի մասին մանրամասեր և լուսանկարներ հրապարակելու մյուսների ավանդույթին նա չհետևեց, սակայն, ինչպես խոստացել էր, այդ ամենով առաջինը կիսվեց Operativ.am-ի հետ:
Էմմա Ասատրյանի որդու՝ Անրիի 3 ամսականը դեռ չի լրացել, սակայն փոքրիկը հասցրել է ամբողջությամբ փոխել երգչուհու կյանքը: Մինչ երեխայի ծնունդը, Էմմա Ասատրյանը շատ ժամանակ, աշակերտներ և ուսանողներ ուներ, հիմա՝ նրա ամենակարևոր գործն ու ուսանողը Անրին է:
Երգչուհին նկատել է, որ Անրին երաժշտության նկատմամբ մեծ սեր ունի, հատկապես՝ դասական: Ասում է՝ ժամերով կարող է հետարքրքությամբ դասական լսել, բայց բավական է փոփ, կամ մանկական երաժշտություն հնչի՝ անմիջապես «բողոքում է»:
Երգչուհու խոսքով՝ մայրությունն Աստծո օրհնություն է: Մայրությունը մարդուն պարտավորված ու պատասխանատու է դարձնում:
«Եթե մինչ մայրանալս շատ հարցերի ուշադրություն չէի դարձնում, թեթև էի հագնվում, սխալ է սնվում, կծու, թթու, չիփսեր և այլն, հիմա ասում եմ՝ բա Անրի՞ս: Մինչ երեխայի ծնունդն այդպես չէի մտածում, ինչքան էլ հայրս ասում էր այդ մասին»,-ասաց երգչուհին:
Մեր թղթակցի այն հարցին, թե ինչ նորություններ կան Էմմա Աստրյանի ստեղծագործական կյանքում, երգչուհին պատասխանեց.
«Իրականում, ինձ համար երգարվեստի վիճակն այնքան տխուր և լճացած է, նոր բան անելու ցանկություն էլ չի գալիս: Իմ երգն ու գործը հիմա Անրին է: Ես զարմանում եմ իրենց վրա կենտրոնացած մամաների վրա, զարմանում եմ, թե ինչպես են երեխայի ծնունդից անմիջապես հետո զբաղվում իրենց կարիերայով, չէ՞ որ բալիկը մինչև մեկ տարեկանը, հատկապես առաջին ամիսներին, ամենաշատն զգում է մոր կարիքը: Իհարկե, աշխատելու եմ, շարունակելու եմ երգել, սակայն ամեն բան իր ժամանակին. Հիմիկվա երգիս անունը՝ Անրի է»:
Operativ.am-ը երգչուհուն շնորհավորում է մայրության առթիվ, իսկ փոքրիկին՝ մաղթում առողջություն և անհոգ մանկություն: