Իրանը հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները՝ ահաբեկչություններին աջակցելու մասին
Թեհրանը հերքել է իրեն հասցեագրված մեղադրանքները՝ ահաբեկչություններին հանցակցելու մասին: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ-ն Իրանին անվանել է ահաբեկչությունների գլխավոր հովանավոր: ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ադամ Շուբինն էր նման մեղադրանքներ հնչեցրել:
Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Հուսեյն Ջաբար Անսարին հայտնել է. «Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Իրանը գործնականում ապացուցել է, որ ամենալուրջ և արդյունավետ ուժն է, որը հակազդում է ահաբեկչություններին և պայքարում դրանց դեմ»:
Դիվանագետը նաև Վաշինգտոնի վրա է բարդել աշխարհում ահաբեկչական սպառնալիքների ուժեղացման մեղքը:
«Եթե չլիներ Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում և Եմենում ԱՄՆ-ի կողմից ռազմական միջամտությունը և ավերիչ աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին, միջազգային հանրությունն այսօր բարձր գին կվճարեր համաշխարհային սպառնալիքներին հակազդելու համար, որոնք ունեն ահաբեկչական խմբավորումները»,- հավելել է նա: