Սավչենկոն շոկի մեջ է ընկել հագուստի գներից և որոշել հագնվել «Second hand»-ում
Ուկրաինացի օդաչու և Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, ով երկու տարի Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկում է անցկացրել, որոշել է հագվել «Second hand»-ից: Այս մասին հայտնում է ուկրաինական «Вести» թերթը:
«Ես զինվորական համազգեստի հավաքածու ունեմ և կարող էի, ինչպես շատ այլ պատգամավորներ, հագնել այն: Սակայն ես պետք է հարմարվեմ քաղաքացիական հագուստին: Մտնում եմ խանութ, շոկի մեջ ընկնում նրանից, թե ինչքան շատ են փոխվել գները երկու տարվա ընթացքում: Ինչպե՞ս ինչ-որ լաթի կտոր կարող է արժենալ այդքան մեծ գումարներ»,- հայտնել է նա:
Սավչենկոն նաև նշել է, որ եթե ինքը «ժողովրդական պատգամավոր է, իսկ իր ժողովուրդը հագվում է «Second hand»-ում, ապա ինքը նույնպես կգնա այնտեղ հագնվելու»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սավչենկոն ցանկանում է ապագայում հուշեր գրել: