Իրանը բացառել է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Մերձավոր Արևելքի ճգնաժամի հարցում
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին բացառել է ամեն տեսակ համագործակցությունը Վաշինգտոնի հետ՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամի հարցում, նշելով, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ Թեհրանի թշնամին: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
«ԱՄՆ-ի և Իրանի թշնամությունը շարունակվում է Իսլամական հեղափոխության ժամանակներից: Մենք չենք համագործակցի ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային ճջնաժամի հարցում»,- հավելել է նա:
Իր ելույթի ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, որ Վաշինգտոնի նպատակը Մերձավոր Արևելքում 180 աստիճանով տարբերվում է Թեհրանի նպատակներից: