Սերգեյ Բեզրուկովը ելույթ կունենա Սիրիայում Ռուսաստանի ռազմաբազայում
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը ելույթ կունենա Ռուսաստանի՝ Սիրիայում գտնվող ռազմաբազայում: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
«Ես ելույթ եմ ունենալու ստեղծագործական հանդիպման ձևաչափով մեր օդաչուների առջև»,- հայտնել է նա:
Թե կոնկրետ ինչ է ներկայացվելու ելույթի ընթացքում, չի պարզաբանվում:
Հունվարին «Агата Кристи» խումբը ելույթ էր ունեցել Սիրիայի Խմեյմիմ ռազմաբազայում ռուս զինվորականների համար:
Հաղորդվում է, որ հանդիսատեսը խմբին ջերմ է ընդունել և խմբի երգերից շատերը ծանոթ են եղել զինծառայողներին: