Էրդողանն ընդունել է Թուրքիայի կառավարության նոր կազմին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է իշխող կուսակցության ղեկավար Բինալի Յըլդըրըմի կողմից առաջարկած նոր կառավարության կազմին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Associated Press» գործակալությունը:
Ինչպես հաղորդում է «Reuters» գործակալության կայքը՝ մի քանի կարևոր ֆիգուրներ պահել են իրենց պաշտոնը նոր կառավարությունում:
Երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլին մնում է իր պաշտոնին: Նախագահի ուղեկիցներից մեկը՝ Նիհաթ Զեյբեկչին, վերադարձել է կառավարություն որպես էկոնոմիկայի նախարար:
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Յըլդըրըմը Էրդողանի հետ հանդիպմանը նրան է ներկայացրել Թուրքիայի նոր կառավարության կազմը: