Էրդողանն ընդունել է Դավութօղլուի հրաժարականը և հանձնարարել նոր վարչապետին կազմել նոր կառավարություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմին կազմել երկրի նոր կառավարությունը: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր հրաժարականն է ներկայացրել նախագահին:
Էրդողանն ընդունել է Դավութօղլուի հրաժարականը: Նախագահը նաև խնդրել է նրան կատարել իր պարտականություննեը մինչ նոր կառավարության ձևավորումը: