Թուրքիայի հայ աշակերտները դիմել են թուրք նախարարին
Ստամբուլի Փանգալթըյում գտնվող Մխիթարյան հայկական նախակրթարանի աշակերտները Թուրքիայի կրթության և գիտության նախարար Օմեր Դինչերին հանձնել են մի զեկույց, որտեղ գրված է եղել, որ թուրքական դասագրքերում առկա են հայերին թշնամի բնութագրող տողեր: Աշակերտները խնդրել են, որ վերոնշյալ տողերը հանվեն դասագրքերից:
Ըստ` ermenihaber.am-ի հայկական նախակրթարանի տնօրեն Գարեգին Բարսամյանը ևս մեկ անգամ բարձրաձայնել է հայերին թշնամի բնութագրող տողերը դասագրքերից հանելու աշակերտների ցանկության մասին և հավելել. «Մենք ցանակնում ենք եղբայրական սերունդներ մեծացնել»:
Ըստ Թուրքիայում լույս տեսնող հայկանան «Ագոս» շաբաթաթերթի' թուրք նախարարին հանձնված զեկույցում նշված է եղել, մասնավորապես դասագրքերից հանել «Մեծ Հայսատանի» համար ստեղծված «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին»'«ASALA»-ին առնչվող մեղադրական տողերը, ինչպես նաև 1915 թվականի և հայկական կուսակցությունների' դաշնակներին և հնչակներին վատաբանող տողերը: Գարեգին Բարսամյանը նշել է, որ իրենք չեն ցանկանում շոշափել 1915 թվականի իրադարձությունները կամ ցեղասպանությունը, այլև դրա փոխարեն կարելի է երկու ազգերի հարաբերություններում եղած դրական կողմերը ներկայացնել, ի վերջո, հայերը և թուրքերը գրեթե մեկ հազարամյակ ապրել են հարևանությամբ: