Հեռախոսահամարները, որոնցով Եվրոպայում բնակվողները կարող են քվեարկել Իվետա Մուկուչյանի և Հայաստանի օգտին (լուսանկար)
«Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է այն հեռախոսահամարները, որոնցով Եվրոպայում բնակվողները կարող են քվեարկել Իվետա Մուկուչյանի օգտին:
«Հայեեեեե՜ր խնդրում ենք որքան հնարավոր է շուտ տարածել... Սա վերջնական հաստատված հեռախոսահամարներն են, ամբողջությամբ: Մեկնաբանություններում, կամ նկարի վրա «tag» արեք Եվրոպայում բնակվող բոլոր ծանոթ, բարեկամ, ընկերներ, գործընկերներին, մի խոսքով ձեր Ֆեյսբուքի բոլոր Եվրոպայում բնակվող ընկերներին»,- նշված է գրառման մեջ: