Ուկրաինան կարող է բոյկոտել «Եվրատեսիլ»-ի դեմ Ռուսաստանի հաղթանակի դեպքում
Կիևում պատմել են «Եվրատեսիլ»-ի դեմ 2017թ-ին հնարավոր բոյկոտի պատճառների մասին: Նրանք պատրաստվում են բոյկոտել, եթե ՌԴ ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն այս տարի հաղթի մրցույթում: Այս մասին հայտնում է «Говорит Москва» ռադիոկայանը:
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան հայտնել էր, որ ստիպված է մտածել այլընտրանքի մասին. «Եթե հաղթող դառնա Լազարև անունով մի մարդ, ես կարծում եմ, որ հաջորդ անգամ «UA:Առաջին»-ը կհրաժարվի մրցույթին մասնակցելուց»,- գրել էր նա սոցիալական կայքերում:
Այժմ Ալասանիան հաղորդել է, որ ինքը՝ որպես իր երկրի քաղաքացի, չի կարող մարդկանց Ռուսաստան ուղարկել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ստեղծված հարաբերությունների դեպքում, այդ թվում՝ Ղրիմի հետ կապված իրավիճակի համար: