«Պանամական փաստաթղթերը» չեն շրջանցել նաև դերասանուհի Էմմա Ուոթսոնին
Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնի անունը ևս հայտնվել է «պանամական փաստաթղթերում»: Այս մասին գրում է «The Independent»-ը:
26-ամյա դերասանուհու ներկայացուցիչը պնդել է, որ Ուոթսոնն ունեցել է օֆշորային ընկերություն, սակայն չի օգտագործել այն հարկերից խուսափելու կամ այլ ապօրինի գործունեության համար: Նշվում է, որ Էմման օգտագործել է այն «անձնական նպատակներով:
«Էմման, ինչպես և շատ այլ հայտնի մարդիկ, օգտագործել են իրենց օֆշորային ընկերությունները անանունության և անվտանգության նպատակներով»,- նշվում է ներկայացուցչի հայտարարության մեջ: