Ամուսնուն կորցրած երիտասարդ երգչուհին երգել է հանուն ապագայի ու նոր կյանքի
Մայիսի 9-ին կայացավ Թինա Կառոլի վերադարձը բեմ, այն բանից հետո, երբ կյանքից հեռացել էր նրա ամուսինը՝ Եվգենի Օգիրը: Թինան երգել է վետերանների համար՝ Հաղթանակի օրվան նվիրված տոնական համերգում: Երգչուհին' չնայած անձնական վշտի, իր մեջ ուժ է գտել պատվելու պատերազմի հերոսներին,- հաղորդում է «ТСН»-ը:
Կառոլը բեմ է դուրս եկել սպիտակ զգեստով, իսկ պարանոցին' շղթայի վրա կրել է ամուսնական մատանին: Թինան պատերազմի ժամանակվա երկու երգ է կատարել' «Կապույտ թաշկինակը» և «Մայրերի մասին բալլադը»: Երգչուհին հազիվ է կարողացել առաջին երգի ժամանակ զսպել իր արցունքները, իսկ երկրորդ կոմպոզիցիայի ժամանակ նրա այտերին արցունքներ են հայտնվել:
«Մենք այսօր հարգում ենք նրանց, ովքեր ռիսկի ենթարկեցին իրենց կյանքը հանուն ուրիշների կյանքի: Եվ ես այսօր երգելու եմ հանուն ապագայի, հանուն նոր կյանքի»,- դողացող ձայնով ասել է Թինան:
Վերջին օրերին համացանցում լուսանկարներ էին հայտնվել, որտեղ Թինան «Ուկրիանայի ձայն 3» նախագծի փորձերին է ներկա եղել և արդեն վերադարձել է աշխատանքին: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ դրանք հին լուսանկարներ են:
Հիշեցնենք, որ Եվգենին մահացել է ապրիլի 28-ին ստամոքսի քաղցկեղից և հուղարկավորվել է Կիևում: Նա ընդամենը 32 տարեկան էր: Թինայի ՎԿոնտակտեի էջն այժմ նման է սգո պատի: