Թուրքական բանակը Հալեպում «ԻՊ»-ի 55 զինյալ է ոչնչացրել
Թուրքական բանակը Հալեպի հյուսիսում «ԻՊ»-ի 55 զինյալ է ոչնչացրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ռազմական աղբյուրների:
Համաձայն հաղորդագրության՝ հատուկ գործողություններն սկսվել են մայիսի 7-ի երեկոյան: Հարձակման արդունքում ոչ միայն ահաբեկիչներ են զոհվել, այլև ոչնչացվել է նրանց ռազմական տեխնիկան և զինամթերքը:
Այժմ Հալեպում հրադադարի ռեժիմը պահպանվում է, որը երկարաձգվել է մինչև մայսի 9-ը:
Միևնույն ժամանակ, Դամասկոսի մտակայքում գտնվող Արևելյան Գուտայի տարածաշրջանում և Լաթաքիայում հրադաադարի ռեժիմը երկարաձգվել է: