Թուրքական բանակը կշարունակի հարվածել «ԻՊ»-ի դիրքերին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը շարունակելու է հարվածներ հասնցել Սիրիայում «ԻՊ»-ի ահաբեկիչների դիրքերին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ ահաբեկիչները հրթիռ էին բաց թողել Քիլիսի ուղղությամբ, որը մոտ է Սիրիայի սահմանին: Թուրք զինվորականները պատասխան հարված էին հասցրել ահաբեկիչներին:
Նշվում է, որ վերջին շաբաթում Քիլիսը բացմիցս հրթիռակոծվել է: