Dorians-ի լուսանկարները Կոպենհագենից
Ինչպես բոլորին հայտնի է, մայիսի 7-ին Dorians խումբը ժամանել է Շվեդիայի, որտեղ' Մալմյո քաղաքում կմասնակցի Եվրատեսիլ 2013 երգի մրցույթին: Ունենալով մեկ հանգստի օր' հայաստանյան պատվիրակությունը հնարավորություն է ունեցել շրջել քաղաքով և ծանոթանալ Մալմյոյին:
Նշենք նաև, որ այցի շրջանակներում, մայիսի 10-ին տեղի էր ունենալու համերգ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Դանիայում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Հրաչյա Աղաջանյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ տեղի է ունենալ համերգ, որի ընթացքում ելույթ են ունենալու նաև Վրաստանի, Ռուսաստանի, Լատվիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները:
Այսօր արդեն տեղադրել ենք Dorians-ի երկրորդ փորձի տեսանյութը Մալմյո արենայից, իսկ այս պահին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Եվրատեսիլ 2013-ի հայկական պատվիրակության լուսանկարները Կոպենհագենից:
Աղբյուրը` armstar.am