Մեղրն օգնում է ազատվել սթրեսներից
Նոր Զելանդիայի գիտնականները հետազոտություն են անցկացրել'պարզելով'ինչ ազդեցություն ու հատկություններ ունի մեղրը: Նրանք մեղրը մտցրել են անգամ առնետների կերակրացանկի մեջ, եւ պարզ է դարձել'նույնիսկ նրանք են գերազանց ռեակցիա տալիս, ունենում սթրեսներին դիմակայելու ուժ: Գիտնականների հավաստիացմամբ' հենց մեղրն է բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը, ամրացնում իմունիտետը, վերադարձնում երիտասարդությունը:
Մեղրը երկարակեցության իսկական դեղ է, որի մասին մարդիկ, ցավոք, հաճախ մոռանում են: Պարզվում է'եթե շաքարի օգտագործումը փոխարինեք մեղրով, ապա Դուք կխուսափեք ծերության ժամանակ ի հայտ եկող խրոնիկ հոգնածությունից, թուլությունից, կնճիռներից եւ մի շարք այլ երեւույթներից:
Աղբյուր' LADYNEWS.am
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://ladynews.am/arm/news/3367/meghry-stresneri-tseracman-dem