Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկրների երկկողմանի և կրոնակական հարցերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկու երկրների երկկողմանի և կրոնակական հարցերը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի և կրոնական հարցերը: Ընդգծվել է ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի անցկացման կարևոր նշանակությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Քաղաքակրթությունների դաշինքը շարժում է, որը ստեղծվել է 2005թ-ին՝ Իսպանիայի և Թուրքիայի վարաչապետների նախաձեռնությամբ: Ունի «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական նախաձեռնության» կարգավիճակ:Այն ստեղծվել է աշխարհում բևեռացումը կանխարգելելու համար: Այն իր նպատակներն է համարում միջմշակութային երկխոսությունների աջակցությունը և համագործակցությունները ինչպես միջկառավարական, այնպես էլ հասարակական մակարդակներով: