Թուրքիան պատրաստ է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են: Այս մասին գրում է РИА «Новости»-ին:
«Ռուս-թուրքական հարաբերությունները շատ կարևոր են: Հուսանք քայլեր կձեռնարկվեն մեր հարաբերությունները լավացնելու համար: Մենք պատրաստ ենք դրան»,-ասել է խոսնակը:
2016թ.-ի հունվարի1-ից Ռուսաստանն արգելել էր սննդամթերքի, մրգի բանջարեղենի, մուտքը Թուրքիայից: Արգելվել էր նաև Թուրքիայի քաղաքացիներին աշխատանքի ընդունել Ռուսաստանում:
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները ճգնաժամային փուլ են մտել նոյեմբերի 24-ից, երբ թուրքական կողմը Սիրիայի սահմանի մոտ խփել էր ռուսական Су-24-ը: