Իրանը գրեթե ավարտել է Ադրբեջանի սահմանին պատնեշի կառուցումը
Իրանն արագացրել է իր աշխատանքները, որոնք տարվում են Ադրբեջանի հետ ունեցած սահմանի մոտ՝ Արազչայ գետի վրա, պատնեշ կառուցելու ուղղությամբ՝ Հուդաֆերինսկի հիդրոէկելտրոկայանի շահագործումը սկսելու համար: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Ադրբեջանի և Իրանի միջև համաձայնությունը՝ ջրային ռեսուրսների օգտագործման հարցերով համագործակցության մասին, շինարարության շարունակությունն են:Համապատասխան պայմանագիրը կնքվել է 2016թ-ի փետրվարին:
Փաստաթղթում խոսվում է Ադրբեջանի և Իրանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանության սկզբունքները հարգելու մասին, «Հուդաֆերին» ջրմուղային կառույցի ջրային և էներգետիկ ռեսուրսների հավասար իրավունքների մասին:
««Հուդաֆերին» նախագծի իրականացումը երկար տարիներ հետաձգվում էր տեխնիկական և քաղաքական խնդիրների պատճառով, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Թեհրան կատարած այցից և Իրանի հետ համաձայնագիր կնքելուց հետո արագացվեցին այդ ուղղությամբ տարվող աշխատանքները»,- հայտնել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին: