Թուրքական Քիլիս քաղաքը կրկին հրթիռակոծվել է
Սիրիայի սահմանում գտնվող թուրքական Քիլիս քաղաքը կրկին հրթիռակոծվել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ հրթիռակոծության հետևանքով զոհեր չկան, կան վիրավորներ: Դեպքի վայրում են շտապօգնության աշխատակիցները:
Թուրքական Քիլիս քաղաքը պարբերաբար հարձակման է ենթարկվում սիրիական կողմից, որտեղ վերահսկում են «ԻՊ» ահաբեկչական խմբավորման զինյալները:
Ավելի վաղ հղորդվել էր, որ Թուրքիան մտադիր է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել կնխելու Քիլիսի վրա հարձակումները: