Եվրահանձնաժողովը և Իրանը կհամագործակցեն միջուկային էներգիայի ոլորտում
Եվրահանձնաժողովը և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել են, որ մտադիր են նախաձեռնել մի շարք համատեղ գործողություններ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ուղղությամբ: Այս մասին հաղորդվում է ԵՄ-ի մամլո քարտուղարության հրապարակած փաստաթղթում:
Կողմերը պայմանավորվել են մի շարք ոլորտներում` միջուկային անվտանգություն, ճառագայթումից պաշտպանություն, արտակարգ դրությունների նախապատրաստում և արձագանքում, վառելիքի և մնացորդների մշակում, ինչպես նաև միջուկային հետազոտություններ և մշակումներ:
Այս նպատակով տարին մեկ անգամ նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ: Աշխատանքային և փորձագիտական խմբերը կարող են հանդիպել այնքան հաճախ, որքան կպահանջվի արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար: