Թուրքիայի նախագահին վիրավորած հաղորդավարը հրաժարվել է ընդունել իր մեղքը
Գերմանացի հաղորդավար և կոմիկ Յան Բեմերմանը հրաժարվել է ընդունել իր մեղավորությունը կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփին վիրավորելու հետ: Այս մասին հայտնել է «Süddeutsche Zeitung» թերթը հղում տալով փաստաբանին:
Դատապաշտպանի հայտարարությունը արդեն փոխանցվել է Էրդողանի ներկայացուցիչներին: Նրանում ասվում է, որ մեղքի ընդունում չի լինելու, որովհետև «բանաստեղծությունը չի ներկայացվել առանձին, այլ եղել է հաղորդման մի մասը, որն այն մասին էր` թե ինչ է կարելի Գերմանիայում և ինչ չի կարելի»: Այս մասին հայնում է РИА Новости-ն: