Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը սկսել է պաշտոնապես ընդունել կորուստները
Ադրբեջանի ՊՆ-ն երկար ժամեր լռություն պահպանելուց հետո պաշտոնապես ընդունել է առաջին կորուստները՝ 12 զոհված զինծառայող։
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ Պաշտպանության նախարարությունը ընդունում է նաև Մարտակերտի, Աղդամի ու Հադրութի շրջաններում հայկական դիրքերի ուղղությամբ գործողությունների հարձակողական բնույթը։ Ադրբեջանի ՊՆ-ն ընդունել է նաև մեկ ուղղաթիռի ու մեր զրահամեքենայի կորուստը։