Վոլոչկովան առաջին անգամ ելույթ կունենա որպես դերասանուհի
Անաստասիա Վոլոչկովան առաջին անգամ ելույթ կունենա որպես դրամատիկ դերասանուհի` լեգենդար «Եկավ տղամարդը կնոջ մոտ» ներկայացման մեջ: Պրեմիերան տեղի կունենա «Ժամանակակից ներկայացումների դպրոցում»: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: Պրեմիերան տեղի է ունենալու ապրիլի 2-ին և 3-ին:
«Եկավ տղամարդը կնոջ մոտ» ներկայացումը առաջին անգամ բեմադրվել է` 1989 թվականին: Այդ ժամանակ տեղի ունեցավ Սեմյոն Զլոտնիկովի համաշխարհային պրեմիերան, որը մինչև օրս բեմադրվում է ամբողջ աշխարհում: Այդ ներկայացումից էլ սկսել է «Ժամանակակից ներկայացումների դպրոցի» պատմությունը: Առաջին դերակատարները եղել են Լյուբով Պոլիշուկը և Ալբերտ Ֆիլոզովը: