Երգչուհի Աննա Նետրեբկոն ամուսնու հետ` Բահամյան կղզիներում (լուսանկար)
Երգչուհի` Աննա Նետրեբկոն և իր ամուսինը` Յուսիֆ Էյվազովը Ճապոնիայի համերգային շրջագայությունից հետո մեկնել են Բահամյան կղզիներ` անցկացնելու իրենց հանգիստը:
Ինչպես հայտնի է դարձել, զույգը գտնվում է Նասսաու կղզում: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն: Կղզին համարվում է զբոսաշրջիկների համար ամենահանգիստ վայրը և կղզում կան բոլոր հարմարությունները լավ հանգստի համար: Ժամանակի մեծ մասը զույգն անցկացնում է Ատլանտյան օվկիանոսի ափին և վայելում իր կարճաժամկետ հանգիստը: