«Saint Laurent»-ի նոր դեմքը դարձել է 69-ամյա Ջեյն Բիրկինը (լուսանկար)
«Saint Laurent» բրենդի նոր դեմքը դարձել է 69-ամյա դերասանուհի և երգչուհի Ջեյն Բիրկինը: Ընկերության կրեատիվ տնօրեն Էդի Սլիմանը հրավիրել է Բիրկինին ընկերության «Le Smoking» հավաքածուն ներկայացնելու համար: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Մոդելավորող Իվ Սեն-Լորանն առաջին անգամ ստեղծել է այդպիսի կոստյումներ դեռ 1966 թվականին:
Բիրկինը համարվում է 1960-ականների և 1970-ականների պաշտամունքային աստղ: