Դերասանուհի Հոլլի Բերիի մուտքն Instagram եղել մերկ լուսանկարով
Առաջին նկարը և մերկ: Դերասանուհի Հոլլի Բերիի մուտքն Instagram եղել է մերկ լուսանկարով, սակայն, ներկա ժամանակների համար բավականին համեստ: Միակ սևամորթ դերասանուհին, ով արժանացել է «Օսկարի», բացել է ինստագրամյան իր էջը և հրապարակել առաջին նկարը, որտեղ չի երևում դեմքը, այլ միայն մերկ մեջքը:
«Բարև բոլորին: Բարի գալուստ իմ էջ: Այսօր ինձ համար անհանգիստ օր է: Ես պատրաստվում եմ կիսվել ամբողջ աշխարհի հետ՝ նկարով, որն արտացոլում է իմ ներքին զգացմունքները և զարմանալի աշխարհը: Ես գլուխ եմ խոնարհում ֆոտոարվեստի առջև, որը թույլ է տալիս արտացոլել այն զարմանալի աշխարհը, որում մենք ապրում ենք: Ես կկիսվեմ ձեզ հետ իմ սիրով՝ բնության, նորաձևության և արվեստի հանդեպ: Հույս ունեմ, որ իմ նկարները կհադիսանան քննարկման առիթ և երջանկության պահեր կտրամադրեն»,- գրել է դերասանուհին: