Իրանը հրավիրված չէ ԱՄՆ-ում կայանալիք միջուկային անվտանգության գագաթաժողովին
ԱՄՆ-ը չի հրավիրել Իրանին` մասնակցելու միջուկային անվտանգության շուրջ գագաթաժողովին, քանի որ գտնում է, որ բոլոր մասնակիցները պետք է կառուցողական դեր խաղան այդ գործընթացում: Այս մասին հաղորդել է Սպիտակ տանը կից ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Լորա Հոլգեյթը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Գագաթաժողովի նպատակն է, ինչպես և մենք հայտարարել էինք ի սկզբանե, լինել հարթակ տարբեր մոտեցումներ և հեռանկարներ ունեցող պետությունների միջև պատասխանատու երկխոսության համար, այլ ոչ թե համաշխարհային քննարկումների արենա»,- նշել է նա:
«Մենք ակնկալում ենք, որ երկրները կառուցողական դեր կխաղան: Այդ պատճառով էլ Իրանը հրավեր չի ստացել»,- հավելել է Հոլգեյթը: