Հովհաննես Ազոյանի հուզիչ սիրո խոստովանությունը
Հումորիստ, դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում սեր է խոստովանել կնոջը. «Իմ կինը՝ Մերին, խնամում է մեր երկու երեխաներին, խնամում է ինձ՝ բազմամեղիս: Ամեն օր հոգու ամենայն ուրախությամբ գնում է աշխատանքի, որպեսզի խնամի այլ կանանց ու աղջիկների ու ես զարմանում եմ, թե ինչքան խնամված է հենց նա: Ուզում եմ միշտ այդպիսինը լինես ու զբաղվես աստվածահաճո աշխատանքով, իսկ ես՝ լինեմ քեզ արժանի մի օր»: